Թունիսի նախագահ Կաիս Սաիդը կոչ է արել մոբիլիզացնել ջանքերը՝ հակազդելու հանցավոր ցանցերին, որոնք ներգրավված են անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի մեջ:
Նախագահի խոսքով՝ հանցավոր ցանցերի ֆինանսական շրջանառությունը, որոնք ներգրավված են «անօրինական միգրացիայի, հարկադիր տեղաշարժի և մարդկանց թրաֆիքինգի մեջ, գնահատվում է տարեկան 150 միլիարդ դոլար և այդ ցանցերը սպառնում են 25 միլիոն մարդու ամբողջ աշխարհում»:
«Միայն անօրինական միգրացիայի միջազգային համակարգված կարգավորումը կարող է փոխել իրավիճակը»,- ընդգծել է Թունիսի ղեկավարը։