Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր դուրս է գրվել Թել ՀաՇոմեր հիվանդանոցի «Շեբա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղադրվել է սրտի ռիթմավար: Այս մասին հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։
Նեթանյահուն հոսպիտալացվել էր հուլիսի 22-ին, հուլիսի 23-ի գիշերը կատարվել է սրտի ռիթմավարի տեղադրման վիրահատություն։ Նույն օրը առավոտյան «Կան» ռադիոն, վկայակոչելով բժշկական պաշտոնյաներին, հայտնել է, որ այն հաջող է անցել։