Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ ամենօրյա զեկույցում նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են դանդաղ առաջխաղացումը ճակատի երեք ուղղություններով, այդ թվում՝ Բախմուտի մոտ, Դոնեցկի շրջանի արևմուտքում և Դնեպրի ափերի մոտ՝ Զապորոժիեի շրջանում։
Միևնույն ժամանակ, ռուսական բանակը շարունակել է հարձակումը Լուգանսկի շրջանի Սվատովո-Կրեմեննայա գծի վրա, ասվում է ISW-ի հաղորդագրության մեջ, որն ամերիկացի փորձագետների կարծիքով, նրանց օգնել է տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։