Միջազգային

Եվրոպան պետք է 100 միլիարդ դոլարի օգնություն ցուցաբերի Ուկրաինային. Թրամփ

Եվրոպան պետք է 100 միլիարդ դոլարի օգնություն ցուցաբերի Ուկրաինային. Թրամփ

Ուկրաինան պետք է մոտ 100 միլիարդ դոլարի օգնություն ստանա եվրոպական երկրներից, որպեսզի օգնության չափը համեմատելի լինի Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվածի հետ։ Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Աշխարհագրորեն Եվրոպան ավելի մոտ է գտնվում Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն «օվկիանոսով բաժանված է» մայրցամաքից։ «Ինչո՞ւ մենք ծախսեցինք 150 միլիարդ դոլար, իսկ նրանք՝ 20 միլիարդ դոլար: Նրանց տնտեսությունները, երբ բոլորը գումարենք, գրեթե նույն չափն են, ինչ մերը», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել Ուկրաինային մոտ 113 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական