Միջազգային

Հանդիպել են Պուտինը և Լուկաշենկոն

Հանդիպել են Պուտինը և Լուկաշենկոն

Այսօր՝ հուլիսի 23-ին, Ստրելնայում կայացել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: 

Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության հարցերը և հակազդել Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը։

Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահն ասել է, որ Ուկրաինայի մասնատումն և տարածքների փոխանցումը Լեհաստանին, անընդունելի է իր համար.

«Եվ եթե Ուկրաինայի արևմտյան բնակչությանը անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, կաջակցենք նրանց։ Ես ձեզ խնդրում եմ քննարկել և մտածել այս հարցի շուրջ»,- ասել է Բելառուսի նախագահը՝ Վլադիմիր Պուտինին։

Վերջինս էլ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բելառուս-ռուսական համագործակցության զարգացման բոլոր ծրագրերն իրականացվում են  սպասվածից ավելի լավ տեմպերով:

Հանդիպման վերջում Պուտինն ու Լուկաշենկոն եկել են այն եզրահանգման, որ բնակացությունները պետք է շարունակվեն երկու օր, քանի որ մեկ օրը չի բավականացնում քննարկել իրենց մտահոգող թեմաները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական