Միջազգային

Իտալիան Ուկրաինային օգնություն է առաջարկել Օդեսայի հրթիռակոծված տաճարի վերակառուցման համար

Իտալիան Ուկրաինային օգնություն է առաջարկել Օդեսայի հրթիռակոծված տաճարի վերակառուցման համար

Իտալիան Ուկրաինային օգնություն է առաջարկել Օդեսայի հրթիռակոծված Կերպարանափոխման տաճարի և  այլ վնասված ճարտարապետական ​​ժառանգության օբյեկտների վերականգնման համար, ասվում է Հռոմի հայտարարության մեջ:

Անցած գիշեր Օդեսայում երկու անգամ ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել։

Քաղաքային խորհուրդը հայտնել է Կերպարանափոխման տաճարի վնասների մասին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ չի հարվածել այն տարածքին, որտեղ գտնվում է տաճարը, և դրա վնասը բացատրել է նրանով, որ այն հավանաբար խոցվել է ուկրաինական հրթիռով «ՀՕՊ համակարգերի օպերատորների անգրագետ գործողությունների արդյունքում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական