Այս գիշեր նավահանգստային Օդեսա քաղաքում մի շարք պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով լրջորեն ավերվել է Կերպարանափոխման տաճարը: Փլատակների տակից հայտնաբերվել է Աստվածածնի Կասպերովսկայա սրբապատկերը։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը փորձել է պաշտպանվել հարձակումից, սակայն նրանց չի հաջողվել խոցել գերձայնային Խ-22-երը, որոնց վնասազերծել հնարավոր չէ ՀՕՊ-ով։