«Օդեսան հրետակոծության ենթարկելու համար մենք, անպայման, պատասխան կպահանջենք ռուս ահաբեկիչներից և նրանք կզգան այդ պատասխանը», այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հրթիռներն ընդդեմ խաղաղ քաղաքների, բնակելի շենքերի, տաճարի: Ռուսական չարիքն արդարացում չի կարող ունենալ: Մենք դա կհաղթահարենք: Մենք կվերադարձնենք խաղաղությունը: Եվ դրա համար մեզ անհրաժեշտ է հաղթել ռուսական չարիքին»,- ասել է նախագահը:
Նշենք, որ այս գիշեր Օդեսան ենթարկվել է հրետակոծությունների, ինչի հետևանքով էլ տուժել է «Կերպարանափոխման» տաճարը: