The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ռուսական ապրանքանիշի արծաթագույն կոստյումով լուսանկար է հրապարակել։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Քորթնի Քարդաշյանը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել ռուսական Sorelle ապրանքանիշի արծաթագույն կիսաշրջազգեստով և վերնաշապիկով։ Կիսաշրջազգեստի արժեքը 14300 ռուբլի է, իսկ վերնաշապիկինը՝ 14300 ռուբլի։ Նա տեսքն ամբողջացրել է ձեռքի պայուսակով և արևային ակնոցով։
Քորթնին այս բրենդի երկարամյա երկրպագուն է։ Դեռ հոկտեմբերին գործարար կինը լուսանկար էր հրապարակել՝ կրելով Sorelle կաշվե բաճկոն։ Լուքն ամբողջացրել է մինի զգեստով։ Իսկ փետրվարին Քորթնի Քարդաշյանը նկարահանվել է Sorelle-ի զգեստով՝ իր Lemme Purr ապրանքանիշի նոր նկարահանման ժամանակ:
Հունիսի 17-ին Քորթնի Քարդաշյանը հայտարարել էր, որ սպասում է իր չորրորդ երեխային Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերից, ում հետ ամուսնացած է 2022 թվականի գարնանից։