Միջազգային

Ադանայում հարձակվել են թուրքական կուսակցության գրասենյակի վրա․ կա զոհ

Ադանայում հարձակվել են թուրքական կուսակցության գրասենյակի վրա․ կա զոհ

Ադանայում հարձակվել են թուրքական իսլամիստական ​​HÜDA PAR գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է կուսակցության շրջանային ղեկավար Սալեհ Դեմիրը, իսկ Ադանայում կուսակցության գլխավոր քարտուղար Սաջիթ Պիշկինը մահացել է։

Տղամարդը մտել է գրասենյակ և դանակով վիրավորել կուսակցության առաջնորդներին։ Նա ձերբակալվել է։

HÜDA PAR-ը քրդամետ և իսլամամետ կուսակցություն է, որի չորս պատգամավորներ ընտրվել են խորհրդարանում իշխող AK Parti-ի ցուցակներով։ Սա միակ կուսակցությունն է, որը պաշտպանում է իսլամական իրավունքի ներդրումը և աշխարհիկության սկզբունքի վերացումը, ինչի համար ընդդիմադիր լրատվամիջոցներում մեծ քննադատության է արժանանում։ Ընտրությունների արդյունքներով Թուրքիայի խորհրդարանում հայտնվել են HÜDA կուսակցությունից 4 պատգամավոր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական