Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումներն զգացվել են 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։