Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակին և խաղաղության պայմանագրի կնքման հետագա ժամկետներին։
Ալիևը մասնավորապես խոսել է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մանրամասներից։ «Ես հատուկ ներկայացուցիչ էի նշանակել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ կապեր հաստատելով։ Նա մեկնեց այնտեղ, կայացավ առաջին հանդիպումը։ Հետո մենք նրանց հրավիրեցինք Բաքու երկխոսությունը շարունակելու։ Նրանք հրաժարվեցին ցուացդրաբար։ Մենք 2-րդ անգամ հրավիրեցինք, գուցե սխալ արեցինք, նրանք կրկին մերժեցին։ Ասացի` 3-րդ հրավերը չի լինի։ Չեն ուզում, չեն ուզում», - հայտնել է Ալիևը։