Միջազգային

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մասին

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակին և խաղաղության պայմանագրի կնքման հետագա ժամկետներին։ 

Ալիևը, մասնավորապես, նշել է, որ սկսվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ Ալիևը խոսել է այն մասին, որ Մոսկվայում պատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Իսկ վերջում հավելել է, որ եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար։ 

«Եթե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորգարենք, դա ամբողջ Հվ. Կովկասում կառողջացնի իրավիճակը, կբացառի Հվ. Կովկասը բարձր ռիսկային գոտուց։ Դա նշանակում է տնտեսական ռեյտինգներ են, նոր վարկերի հնարավորություն, արտաքին ներդրումներ։ Ներդրողները ելակետ են վերցնում առկա ռիսկերը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կհանի ռիսկի հարցը օրակարգից։ Դա դրական է լինելու թե' մեր, թե' Հայաստանի տնտեսության համար», - նշել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական