Միջազգային

Չինաստանը չի կողմնորոշվել Թայվանի դեմ գործողությունների հարցում

Չինաստանը չի կողմնորոշվել Թայվանի դեմ գործողությունների հարցում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը կարծում է, որ Չինաստանը դեռ չի որոշել, թե արդյոք արժի ուժային լուծմամբ միավորել Թայվանը։

«Ես վստահ չեմ, որ նա նման որոշում է կայացրել: Կարծում եմ, որ այսօր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը կասկածում են, թե արդյոք նրանք կարող են հաջողության հասնել ընդունելի գնով Թայվան լայնամասշտաբ ներխուժման դեպքում»,- ասել է նա՝ պատասխանելով Ասպենի անվտանգության համաժողովի համապատասխան հարցին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական