Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Շուշիում անցկացվող մեդիա ֆորումի շրջանակներում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակին և խաղաղության պայմանագրի կնքման հետագա ժամկետներին։
«Մենք մինչև հիմա հույսը չենք կորցրել, որ Ստեփանակերտի ու նրա շրջակայքի բնակչության ողջախոհ հատվածը կհասկանան Ադրբեջանի անտեսման ողջ անիրատեսականությունը։ Եվ ողջախոհությունը կհաղթի։ Հակառակ դեպքում միամտություն է կարծել որ ինչ-որ ուժեր գալու են և նրանց փոխարեն կռվեն Ադրբեջանի դեմ։ Ոչ ոք նրանց համար ու նրանց փոխարեն մեր դեմ Ադրբեջանի տարածքում չի կռվելու։ Նրանք պետք է հասկանան ու ընդունեն իրողությունները։ Նրանք մի քանի փուլեր են ունեցել առերեսվելու և ընդունելու իրականությունը։ Մեզ էլ էին ասում նախորդ 30 տարիներին, որ ընդունեք 1-ին Ղարաբաղյան պատերազմի իրողությունները։ Բայց ես չընդունեցի։ Ես էլ հիմա նրանց եմ ասում` ընդունեք։ Իսկ այդ իրողությունները փոխելու փորձը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի հայկական փոքրամասնության օգտին չի լինելու», - նշել է Ալիևը։