Միջազգային

Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին

Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրով աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում դեսպան Վադիմ Պրիստայկոյին այն բանից հետո, երբ վերջինս անառողջ սարկազմ է անվանել Ուկրաինայի ղեկավարի խոսքերը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։

Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարը հուլիսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ասել էր, որ արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից՝ արագացված ընթացակարգով երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին որոշումները քննադատելու փոխարեն: 

Ի պատասխան՝ Զելենսկին հակադարձել էր, որ պարզապես չգիտի, թե էլ ինչ ձևով շնորհակալություն հայտնել և առաջարկել է Ուոլեսին գրել, թե ինչպես դա անել։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները կարող են ամեն առավոտ արթնանալ ու շնորհակալություն հայտնել նախարարին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական