Մեծ Բրիտանիան չեղարկել է գործարար Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է բրիտանական կառավարության կայքում։ Տինկովի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2022 թվականի մարտին։ Այս տարվա գարնանը Թինկովը խնդրել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին չեղարկել այս որոշումը։ «Արդար կլինի ինձնից հանել պատժամիջոցները, և դա կնշանակի, որ Արևմուտքի պատժամիջոցներն ուղղված են ոչ բոլոր ռուսների, այլ միայն նրանց, ովքեր աջակցում են Պուտինին և պատերազմին»,- ասել է Տինկովը։
Բրիտանացի միլիարդատեր և Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը և Միխայիլ Խոդորկովսկին նույնպես դիմել են կառավարությանը՝ գործարարից պատժամիջոցները վերացնելու խնդրանքով։ Անցյալ տարվա հոկտեմբերին Տինկովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա հայտարարել է, որ չի կարող «տեսնել այս ամենը և կապված լինել պուտինյան ֆաշիզմի հետ»։