Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ներողություն է խնդրել զինվորական վետերաններից, ովքեր աշխատանքից ազատվել կամ ստիպված են եղել հրաժարական տալ իրենց սեռական կողմնորոշման պատճառով։ Սունակը ԼԳԲՏ համայնքի անդամների համար զինվորական ծառայության` ավելի վաղ արգելքը անվանել է պետության «հրեշավոր սխալ»:
Մինչև 2000 թվականը գործող օրենսդրության համաձայն` մարդիկ, ովքեր ունեին ոչ հետերոսեքսուալ կողմնորոշում, չէին կարող ծառայել բանակում, և ենթադրվում է, որ հազարավոր վետերաններ տուժել են այս արգելքից: Այս թեմայի վերաբերյալ կառավարության զեկույցում առաջարկություն է տրվել դրամական փոխհատուցում վճարել բոլոր տուժածներին և ամենաբարձր մակարդակով ներողություն խնդրել: