Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստ։ Այն կնախագահի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Օրակարգում ներառված է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ քննարկման հարցը։ «Ընթացիկ գործերի շրջանակներում Խորհուրդը կանդրադառնա, ի թիվս այլոց, Չինաստանին, ԵՄ-CELAC-ին, հուլիսի 17-18-ի՝ Հայաստան և Ադրբեջան և Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացին», - ասվում է հայտարարության մեջ։