Չորեքշաբթի օրը Իսպանիան ԱՄՆ-ին է արտահանձնել Վենեսուելայի ռազմական հակահետախուզության նախկին ղեկավար և Ուգո Չավեսի դաշնակից Ուգո Կարվախալին։ Նա արդեն տեղափոխվել է ԱՄՆ և առավոտյան կներկայանա դատարան։
ԱՄՆ դատախազները 63-ամյա Կարվախալին մեղադրում են թմրակարտելի անդամ լինելու մեջ և, մասնավորապես, 17 տարի առաջ, լինելով ռազմական հետախուզության ղեկավար, նա համակարգել է Վենեսուելայից Մեքսիկա հինգուկես տոննա կոկաինի առաքումը։