Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին առաջարկել է 20 միլիարդ եվրոյով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին հայտնել է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» (FAZ) թերթը։
Բորելն առաջարկել է 2024-2027 թվականներին տարեկան մոտ 5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինայի ռազմական կարիքները հոգալու համար։ Այս հարցի առաջին քննարկումը կկայանա Բրյուսելում այսօր՝ հուլիսի 20-ին։