Միջազգային

Հանդիպել են 100-ամյա Քիսինջերն ու Չինաստանի նախագահ Սին

Հանդիպել են 100-ամյա Քիսինջերն ու Չինաստանի նախագահ Սին

Հենրի Ա. Քիսինջերը՝ 100-ամյա ԱՄՆ նախկին պետքարտուղարը, որը կարողացել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը ավելի փափուկ դարձնել Չինաստանի նկատմամբ և համարվում է Չինաստանի բարեկամը, անակնկալ այց է կատարել Պեկին։ Այնտեղ Քիսինջերը հանդիպել է Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյաների, երկրի պաշտպանության նախարարի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ 

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց, որ Բայդենի վարչակազմը գիտեր, որ Քիսինջերը պատրաստվում է մեկնել Չինաստան։ Սակայն Քիսինջերը «այնտեղ էր իր կամքով՝ չգործելով ԱՄՆ կառավարության անունից», - ասել է խոսնակ Մեթյու Միլլերը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական