ԱՄՆ Powerball վիճակախաղի մասնակիցը չորեքշաբթի 1,08 միլիարդ դոլարի ջեքփոթ է շահել, հայտնում է վիճակախաղի պաշտոնական կայքը։ Հհաղթողը կարող է մրցանակի ողջ արժեքը բաժանել տարեկան 30 վճարումների կամ ստանալ 516,8 մլն դոլար միանվագ վճար։
Հաղթողի անունը չի նշվում։ Սակայն CBS-ը հայտնում է, որ շահող տոմսը ձեռք է բերվել Կալիֆոռնիայում։