Միջազգային

ԵՄ հիմնադրամը կվճարի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծախսերը

ԵՄ հիմնադրամը կվճարի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծախսերը

Politico-ն՝ վկայակոչելով այդ ծրագրերին ծանոթ մի քանի դիվանագետների՝ հայտնել է ուկրաինական բանակի մատակարարման համար 20 միլիարդ եվրո հատկացնելու ԵՄ մտադրության մասին։ Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի ֆինանսավորի Ուկրաինային զենք գնելը, այլ կօգնի անդամ երկրներին հոգալ զինամթերքի, հրթիռների և տանկերի գնման և Կիև տեղափոխման ծախսերը։ Բացի այդ, ԵՄ հիմնադրամը կօգնի վճարել ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծախսերը։

Ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր՝ ԵՄ երկրները մոտ 5,5 միլիարդ եվրո են հատկացրել ԵՄ «Խաղաղության եվրոպական հիմնադրամին»՝ Կիևին աջակցելու համար։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական