ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ և ցանկանում է եվրոպական օրակարգն ու քաղաքական մոտեցումները մեր նկատմամբ ավելի բարձր մակարդակի հասցնել», - նշել է Բորելը։ Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն նախ քննարկելու է Մաքսային միության արդիականացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը։