Google-ը փորձարկում է արհեստական ինտելեկտի (AI) գործիք, որը կարող է նորությունների հոդվածներ ստեղծել։ Այդ մասին հայտնել է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ Genesis աշխատանքային վերնագրով հայտնի ծրագիրը կարող է տեղեկատվություն հավաքել ընթացիկ իրադարձությունների մասին և ստեղծել նորությունների բովանդակություն։ Google-ը մտադիր է մշակումը ներկայացնել ամերիկյան առաջատար լրատվականներին` The News York Times, The Washington Post և The Wall Street Journal News Corp: