Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները երկրի որոշ նահանգներում, այդ թվում՝ Քաբուլում, առգրավել և այրել են երաժշտական գործիքներ: Այս մասին հայտնում է «Pajhwok» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ գործիքների առգրավման գործողությունը, որը տևել է մի քանի ամիս, հրահանգավորվել է կառավարության բարձր մակարդակով։