Հունիսին Եվրամիությունում (ԵՄ) վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA):
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվի մեջ էլեկտրական մեքենաների մասնաբաժինը կազմել է ընդհանուր թվից 15,1% կամ 158.000, մինչդեռ դիզելային վառելիքով մեքենաները կազմել են ընդամենը 13,4% կամ 140.000 մեքենա։