Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի բանակցությունները ձգձգելու և ենթակառուցվածքները փակ պահելու մեջ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այն, որ Հայաստանը գրեթե երեք տարի չի կատարում Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևան տրանսպորտային անխափան երթուղիներ բացելու պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով ձգձգում և պատճառ է դառնում տրանսպորտային ենթակառուցվածքների բացմանը, ցույց է տալիս, որ այս երկիրը չի հասկացել, որ իր մոտ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը, ոչ մի օգուտ չի բերում։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է վերջ դնի կեղծավորությանը և կեղծ շահարկումներին և կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»։