Հուլիսի 20-ի կեսգիշերից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ նավարկվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Համապատասխանաբար, նման երկրները կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Սև ծովի հյուսիսարևմտյան և հարավ-արևելյան հատվածներում որոշ շրջաններ ժամանակավորապես վտանգավոր են ճանաչվել նավագնացության համար։
«Սահմանված կարգով տրվել են համապատասխան տեղեկատվական նախազգուշացումներ ծովագնացներին անվտանգության երաշխիքների չեղարկման մասին», - հավելել են ռազմական գերատեսչությունից։
Հուլիսի 17-ին Ռուսաստանը ծանուցել էր Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը, որը թույլ է տալիս հացահատիկ արտահանել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներից: Դա նշանակում էր, որ Մոսկվան հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և կրճատում է ծովային հումանիտար միջանցքը Սև ծովի հյուսիս-արևմուտքում։