Դատարանը Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին դատապարտել է 128 ամսվա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով։ Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
Մարտինելին մեղավոր է ճանաչվել «փողերի լվացման ձևով տնտեսական համակարգի դեմ հանցագործություն» կատարելու մեջ։ Որպես լրացուցիչ պատիժ դատարանը հանրապետության նախկին նախագահին տուգանել է 19.221.600 ԱՄՆ դոլարի չափով՝ հաշվի առնելով գլխավոր դատախազության ներկայացրած ապացույցները։