Միջազգային

Ղազախստանը հերքել է Թուրքիայից զրահամեքենաների գնման լուրերը

Ղազախստանը հերքել է Թուրքիայից զրահամեքենաների գնման լուրերը

Սոցցանցերում տարածված պնդումները ղազախական կողմի և թուրքական Otokar ընկերության միջև շուրջ 2 տրիլիոն տենգե (4,4 միլիարդ դոլար) զրահատեխնիկայի մատակարարման համաձայնագրի մասին իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, ավելի վաղ թուրքական և ադրբեջանական տելեգրամ ալիքները հայտնել էին, որ Ղազախստանը պլանավորում է 4.4 մլրդ դոլարի զրահամեքենա գնել Թուրքիայից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական