Միջազգային

Ղրիմի կամրջի վերականգնումը կարող է արժենալ 1 միլիարդ ռուբլի

Ղրիմի կամրջի վերականգնումը կարող է արժենալ 1 միլիարդ ռուբլի

Ղրիմի կամրջի վերականգնումը կարող է արժենալ 1-1,3 մլրդ ռուբլի (մոտ 10 մլն եվրո). ռուս սենատորների հետ «Բաց երկխոսության» ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։ Նա ընդգծել է, որ դրանք միայն նախնական հաշվարկներ են։ 

Կամուրջի վերանորոգման համար, ըստ Խուսնուլլինի, պահանջվում է կառուցել 250 մետր երկարությամբ լրացուցիչ կամուրջ, որի վրա կաշխատեն ծանր ամբարձիչներ։ Այս ամբարձիչներով նախատեսվում է բարձրացնել Ղրիմի կամրջի վնասված բացվածքները։ Ըստ Խուսնուլինի՝ կամուրջը պատրաստ կլինի երկու ամսից։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական