Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրքինի հուղարկավորությունը տեղի կունենա Փարիզում հուլիսի 24-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «BFMTV» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ հուղարկավորությունը տեղի կունենա Սենտ Ռոխ եկեղեցում, որը գտնվում է Փարիզի առաջին թաղամասում։
Բիրքինը մահացել է Փարիզում հուլիսի 16-ին 76 տարեկան հասակում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «ֆրանսիայի պատկեր»։