Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը կարգադրություն է ստորագրել երկրում կալանավորված ազգությամբ ադրբեջանցի, քրեական հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Փոլադ Օմարովին ԱՄՆ արտահանձնելու մասին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Pravo թերթը։
Չեխական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Օմարովը ղեկավարել է կազմակերպված հանցավոր խումբը, որը ահաբեկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ադրբեջանական համայնքները: