Լեհաստանում վթարի է ենթարկվել «Cessna» ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 12-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է լեհական «Rzeczpospolita» թերթը։ Նշվում է, որ օդանավից օդապարիկով թռիչքներ են իրականացվել, վայր ընկնելու պահին ներսում է եղել միայն օդաչուն։
Ինքնաթիռը մխրճվել է անգարի մեջ, որտեղ անձրևից մարդիկ են պատսպարվել։