Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Եվրամիությունից պահանջել է դադարեցնել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին նա հայտարարել է «Venezolana de Televisión» պետական հեռուստաալիքի եթերում։ Մադուրոն հույս է հայտնել եվրոպական պետությունների հետ հարաբերությունների նոր փուլի մեկնարկի համար։
Նա ընդգծել է, որ Բրյուսելում կայացած ԵՄ-Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքի (CELAC) գագաթնաժողովը «լսել է Վենեսուելայի ձայնը, որը պահանջում է դադարեցնել պատժամիջոցները, շրջափակում, դադարեցնել ագրեսիան Վենեսուելայի դեմ և հարգել Վենեսուելան»։