Միջազգային

Ռուսաստանը դուրս է գալիս հացահատիկի գործարքից

Ռուսաստանը դուրս է գալիս հացահատիկի գործարքից

Հացահատիկի գործարքը դադարեցվել է։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ դա պայմանավորված է նրանով, որ նախաձեռնության` Ռուսաստանին վերաբերող մասը, դեռ չի իրականացվել։

Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանn անհապաղ կվերադառնա սեւծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտնել է, որ Մոսկվան պաշտոնապես ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի քարտուղարությանը հացահատիկի գործարքի երկարաձգման դադարեցման մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական