Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր։