Միջազգային

Ի՞նչ է հայտնի Ղրիմի կամուրջի պայթյունից

Ի՞նչ է հայտնի Ղրիմի կամուրջի պայթյունից

Լուսաբացին՝ 04։45-ին, Ղրիմի տեղական իշխանությունները հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով մահացել են ամուսիններ՝ տղամարդ և կին, նրանց աղջիկը վիրավորվել է։ Երթևեկությունը կամրջով դադարեցվել է։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ կամրջի բացվածքների վրա վնասվել է ճանապարհահատվածը, սակայն չի հաստատել հենարանների վնասման մասին տեղեկությունը։ Նշվում է, որ Ղրիմի կամրջի երկաթուղագիծը չի վնասվել։ Ավելի ուշ տեղի իշխանությունները նշել են, որ կամրջի երթևեկությունը վերականգնվել է մասնակիորեն։ 

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջով երթևեկությունը դադարեցվել էր «արտակարգ իրավիճակի» պատճառով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական