Եթե Կիևի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքի վրա տարածվի ՆԱՏՕ-ին անդամակցությունը` դաշինքի երաշխիքներով հանդերձ, ապա դա Ուկրաինայի համար «գերպատմական շանս» կլինի։ Ռուս հայտնի բլոգեր Յուլիա Լատինինայի youtube-ի եթերում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Ըստ Արեստովիչի՝ առաջին սցենարը հիշեցնում է Երկրորդ Համաշխարհայինից հետո Գերմանիայի բաժանումը՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (Արևմուտք) և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԽՍՀՄ)։ «ԳԴՀ-ԳՖՀ տարբերակը»՝ «ԳՖՀ-ն միանում է ՆԱՏՕ-ին, ԳԴՀ-ն ճանաչվում է որպես գերմանական տարածք, որը մենք անպայման կվերադարձնենք, բայց դրա վրա չեն գործում ՆԱՏՕ-ի երաշխիքները»։ «Սկզբունքորեն սա շատ լավ գործարք է, ինչ-որ չափով անբարոյական է, բայց շատ լավն է»,- ասել է Արեստովիչը Լատինինային։