Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 45 միլիարդ եվրո ներդնել Լատինական Ամերիկայի երկրներում՝ առաջին հերթին հազվագյուտ հողային նյութերի արդյունահանման, կանաչ էներգիայի և թվային տեխնոլոգիաների զարգացման համար։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքի եվրոպական երկօրյա գագաթնաժողովի բացումից առաջ։