Միջազգային

Ղրիմի կամրջով երթեկությունը կրկին դադարեցվել է

Ղրիմի կամրջով երթեկությունը կրկին դադարեցվել է

Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջով երթևեկությունը դադարեցվել է «արտակարգ իրավիճակի» պատճառով։ Այս մասին երկուշաբթի հայտնել են ռուսական պաշտոնյաները, մինչդեռ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են կամրջի վրա պայթյունների մասին:

Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Սերգեյ Ակսյոնովն հայտարարել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Կրասնոդարի շրջանին կապող կամրջի 145-րդ սյան վրա: Այլ մանրամասներ հայտնելուց նա զերծ է մնացել։ Սակայն RBC-Ukraine լրատվական գործակալությունը հայտնել է, որ կամրջի վրա պայթյուններ են լսվել։

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին միացվել է 2014 թվականին, սակայն միջազգայնորեն շարունակում է ճանաչված մնալ որպես Ուկրաինայի մաս։

Ռուսական Gray Zone տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ կամրջին երկու հարված է հասցվել առավոտյան ժամը 03:04-ին և 03:20-ին:

Այս հաղորդումները, սակայն, ստուգված չեն, քանի որ թե ուկրաինանական, թե ռուսական պաշտոնական աղբյուրները մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական