Միջազգային

Ռուսաստանցի միլիարդատերը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

Ռուսաստանցի միլիարդատերը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից

Tinkoff Bank-ի նախկին սեփականատեր Օլեգ Տինկովը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Գարնանը գործարարը սուր քննադատության էր ենթարկել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որից հետո ստիպված եղավ վաճառել բանկում իր մասնաբաժինը։ 

«Ես պաշտոնապես հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից»,- գրել է Տինկովը Instagram-ում։ «Հուսով եմ, որ ավելի շատ գործարարներ կհետևեն ինձ և կդադարեն աշխատել հանուն ֆաշիզմի, կհրաժարվեն իրենց բիզնեսից և քաղաքացիությունից», - նշել է Տինկովը, որն այժմ ապրում է Լոնդոնում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական