Իսրայելի բանակը օդային հարվածների ժամանակ օգտագործում է արհեստական ինտելեկտը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի Զինված ուժերի ներկայացուցչին։
AI-ն մշակում է տվյալների զանգվածները և հարվածների համար առաջարկում թիրախներ, ինչպես նաև պլանավորում է հետագա հարձակումները: Ընտրված թիրախները ստուգվում և վերջնականապես հաստատվում են զինվորականների կողմից։
«Այն, ինչ նախկինում տևում էր ժամեր, այժմ րոպեներ է պահանջում, և ևս մի քանի րոպե հատկացվում է մարդու կողմից ստուգմանը: Նույնքան մարդկանցով մենք հիմա շատ ավելին ենք անում»,- գործակալությանը ասել է իսրայելցի գնդապետը։