Իսպանական Կանարյան կղզիներում անտառային հրդեհի պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է El País թերթը:
Հրդեհը բռնկվել է հուլիսի 15-ի գիշերը Պալմա կղզու Պունտա Գորդա բնակավայրի շրջանում։ Առայժմ հրդեհը, որն ընդգրկել է մոտ 4,6 հազար հա անտառ, չի հաջողվել վերահսկողության տակ առնել։