Միջազգային

«Շատ ջուր խմեք»․ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խորհուրդը հոսպիտալից

«Շատ ջուր խմեք»․ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խորհուրդը հոսպիտալից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը։

Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Նեթանյահուն իրեն լավ է զգում և հետազոտվում է։ Նախնական ախտորոշումը ջրազրկումն է, ավելացրել են գրասենյակից:

Նեթանյահուն հիվանդանոցում գտնվելու ժամանակ հանդես է եկել կոչով։ Նա նշել է, որ իրեն լավ է զգում և զգուշացրել է երկրի քաղաքացիներին խուսափել արևի տակ երկար մնալուց, ինչպես նաև խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել:

«Երեկ ես Գալիլեայի ծովում էի՝ արևի տակ՝ առանց գլխարկի և առանց ջրի: Դա վատ գաղափար էր: Նախ շնորհակալ եմ բոլորիդ մտահոգության համար։ Փառք Աստծո, ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ես մի խնդրանք ունեմ ձեզ համար՝ քիչ մնացեք արևի տակ և շատ ջուր խմեք: Հաճելի շաբաթ բոլորին»,- ասել է նա։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական