Միջազգային

Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով յոթ մարդ է ձերբակալվել

Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով յոթ մարդ է ձերբակալվել

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է յոթ մարդու, ովքեր կասկածվում են «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է նաև, որ ձերբակալվածների թվում կա անչափահաս։

Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով այս իրավիճակը, նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա իր նկատմամբ նախապատրաստվող երկրորդ մահափորձն է։

«Այս մեկ տարվա ընթացքում ես սովորեցի ապրել դաշտում նապաստակի զգացումով, որի հետևից ինչ-որ մեկը վազում է ատրճանակով»,- ասել է նա RT-ին տված մեկնաբանությունում։։

Սիմոնյանը հավելել է, որ մահվանից շատ ավելի վատ բաներ կան՝ ամոթ, դավաճանություն և կյանք, երբ չես կարող ինչ ոչ բան փոխել։ Նա մաղթել է, որ ձերբակալվածները գիտակցեն այս միտքը և փորձեն հետագայում շտկել իրենց մեղքը և սկսեն նորովի ապրել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական