Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:
Ըստ Yonhap-ի՝ Յուն Սեոկ Յոլը ժամանել է կնոջ հետ։ Նա այցելել է Բուչա և Իրպեն, այսօր բանակցություններ են նախատեսված Վլադիմիր Զելենսկու հետ։ Մինչ այս Հարավային Կորեայի առաջնորդը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին այցելել էր Լիտվա և Լեհաստան։
Հարավային Կորեան հրաժարվում է մահաբեր զենք փոխանցել Ուկրաինային: