Միջազգային

Ուկրաինան նախապատրաստել է Սիմոնյանի և Սոբչակի սպանությունը. ՌԴ ԱԴԾ

Ուկրաինան նախապատրաստել է Սիմոնյանի և Սոբչակի սպանությունը. ՌԴ ԱԴԾ

Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Россия Сегодня» և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սպանության նախապատրաստումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ն:

Բացի այդ, ծրագրված էր Քսենյա Սոբչակի սպանությունը։

Մոսկվայում և Ռյազանի մարզում ձերբակալվել են «Պարագրաֆ-88» խմբավորման նեոնացիստներ, որոնք հետախուզություն են իրականացրել Սիմոնյանի և Սոբչակի աշխատանքի և բնակության հասցեներում: Ձերբակալվածներից առգրավվել է Կալաշնիկովի ինքնաձիգ՝ փամփուշտներով, ռետինե մահակներ, դանակներ և ձեռնաշղթաներ:

Ձերբակալվածները հաստատել են, որ մահափորձեր են նախապատրաստել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր սպանության համար 1,5 մլն ռուբլի վարձատրության դիմաց։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական